Այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գրանցված կայծակի արդյունքում «Տաթևեր» ճոպանուղին ընթացքում կանգնել էր:
Դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են 18 մ բարձրության վրա: Խցիկների 37 ուղևորներին տարհանելու աշխատանքները իրականացրել են «ՏաԹևեր»-ի աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:
«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը: